Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Հաղթողները Տիգրան Պետրոսյանն ու Աննա Հայրապետյանն են

Հաղթողները Տիգրան Պետրոսյանն ու Աննա Հայրապետյանն են
22.01.2013 | 11:56

Ավարտվեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարում երկրորդ տարին անընդմեջ հաղթող է դարձել Տիգրան Պետրոսյանը: Վերջին պարտիայում նա սևերով ոչ-ոքի է խաղացել Ավետիք Գրիգորյանի հետ և, հավաքելով յոթ միավոր, միանձնա գլխավորել աղյուսակը: Երկրորդ հորիզոնականում է Ավետիք Գրիգորյանը, երրորդում` Ռոբերտ Հովհաննիսյանը: Երկուսն էլ հավաքել են 6,5-ական միավոր: Յոթ միավորով կանանց մեջ չեմպիոնի կոչումն է նվաճել Աննա Հայրապետյանը: 6,5 միավորով երկրորդ և երրորդ տեղերում են Արմինե Բաբայանն ու Նարինե Գասպարյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ